«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 29-րդ տուրի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Մենք հիմա լավ մարզավիճակում ենք, էներգիայով լի ենք և պատրաստ ենք պայքարելու, այդպես էլ կմոտենանք հանդիպմանը:
Նրանք նույնպես հիանալի մարզավիճակում են, բայց մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար»,- ZiggoSport-ին ասել է Դեպայը:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 20-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեկնարկը ուղիղ կեսգիշերին
Մադրիդի «Ռեալը» 28 հանդիպումներից 66 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնությունը։ «Բարսելոնան» անցկացրած 27 խաղից հետո 51 միավորով երրորդ տեղում է։