Լուիս Էնրիկեն Դավիդ դե Խեային փոխարինող է գտել Իսպանիայի հավաքականում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այլևս վստահ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հաջող խաղի հարցում, հայտնում է Manchester Evening News-ը։ 51-ամյա մասնագետը հավաքական է հրավիրել «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն Դե Խեայի փոխարեն հրավիրել է Ռայային, քանի որ իրեն ավելի շատ է դուր գալիս նրա խաղաոճը։ Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահի արդյունքներն այլևս համոզիչ չեն «Կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզչի համար:

Նշենք, որ Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահը մի քանի ամիս է՝ Ունայ Սիմոնն է, ով հանդես է գալիս Բիլբաոյի «Ատլետիկում»։