Կառլո Անչելոտտին ասել է՝ «Բարսայի» դեմ խաղում ովքեր կարող են փոխարինել Կարիմ Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատմել է, թե ով կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում։

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել մրցաշարի 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ հանդիպմանը (3:0):

«Ես արդեն որոշում եմ կայացրել, բայց ձեզ չեմ ասի: Բեյլն այլընտրանք է Բենզեմայի համար, ինչպես և Մարիանոն, Յովիչը, Իսկոն ու Ռոդրիգոն: Տարբերակները շատ են, բայց ես կընտրեմ նրան, ով իմ կարծիքով լավագույնս է համապատասխանում այս հանդիպմանը:

Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել խաղում առանց Բենզեմայի։ Իհարկե, նա թիմի կարևոր մասնիկն է և սովորաբար կատարում է իր գործը, բայց հիմա մենք պետք է այդ աշխատանքը մեզ վրա վերցնենք»,- Անչելոտտի խոսքերն է փոխանցում Marca-ն: