Ժոզե Մոուրինյո. «Մի սպասեք, որ 25 տիտղոս նվաճած մարզիչը կպատասխանի 2 անգամ B սերիա հաղթածին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աձագանքել է հռոմեական ակումբի նախկին մարզիչ Զդենեկ Զեմանի քննադատությանը։

Զեմանն ավելի վաղ «Լացիոյին» ֆավորիտ էր անվանել Մոուրինյոյի «Ռոմայի» դեմ Ա Սերիայի առաջիկա խաղում։

«Մի սպասեք, որ 25 տիտղոս նվաճած մարզիչը կպատասխանի նրան, ով 2 անգամ հաղթել է B Սերիայում:

Ես կպատասխանեի, եթե ինձ հարց տային Տրապատոնիի կամ Կապելլոյի մասին, բայց Զեմանը… Ներողություն, չեմ կարող պատասխանել»,- ասել է Մոուրինյոն: