Ժորդի Ալբա. «Մտադիր ենք հաղթել «Ռեալին»՝ չեմպիոնության համար պայքարը շարունակելու համար»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա խաղից ունեցած իր սպասելիքներով։

«Մտադիր ենք գնալ «Բեռնաբեու», որպեսզի հաղթենք և շարունակենք պայքարը լիգայում հաղթանակի համար: «Կլասիկոն» ցույց կտա, թե ինչպես կանցնի մրցաշրջանի մնացած հատվածը»,- Ալբային է ցիտում Marca պարբերականը:

«Էլ Կլասիկոն» կկայանա այսօր՝ Մադրիդում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։