«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանտոսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
««Յուվենտու՞սը»: Քանի որ Սարրին աշխատել է այնտեղ, բոլորը խոսում են «Յուվեի» մասին, բայց այս պահին «Չելսին» ոչինչ չի կարող անել տրանսֆերային շուկայում։ Պետք է տեսնենք, թե ինչ կլինի։ Ակնհայտ է, որ «Յուվենտուսը» եվրոպական մակարդակով կարևոր թիմ է։
Ժորժինյոն Իտալիա է եկել 15 տարեկանում, ակնհայտ է, որ նա կցանկանար մի օր վերադառնալ։ Բայց հիմա նա կենտրոնացած է ազգային հավաքականում մրցելույթների վրա, քանի որ նրան պետք է գնալ աշխարհի առաջնություն, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- գործակալի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն: