Դիվոկ Օրիգին որոշել է նոր պայմանագիր չկնքել «Լիվերպուլի» հետ

Հարձակվող Դիվոկ Օրիգին, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Լիվերպուլից»: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ, ինչի մասին նա արդեն տեղեկացրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը։

26-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը թիմի հետ լրանում է այս ամռանը, ուստի նա կդառնա ազատ գործակալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ Օրիգիի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: