Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը (1:0):
«Առաջին խաղակեսում մենք լավ էինք տիրում գնդակին: Մենք ցուցադրում է այն խաղը, որը ցանկանում ենք տեսնել։ Մենք հիանալի ենք գործում պաշտպանությունում։ Թիմը համախմբվել է և այժմ լավ խաղ է ցուցադրում: Պետք է խոստովանենք, որ մենք ուժեղ ենք միասին աշխատելիս»,- ասրգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս հանդիպումից հետո «Ատլետիկոն» 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, «Ռայո Վալյեկանոն» 32 միավորով 13-րդն է։