«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Էլ Կլասիկոյի» մասին, որը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
«Մադրիդի «Ռեալը» քամելեոն թիմ է. երբեք չգիտես՝ նրանք քեզ կտա՞ն նախաձեռնությունը, թե՞ ճնշում կգործադրեն քեզ վրա։ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում նրանք վերջին կես ժամում ուժեղ ճնշում էին գործադրում:
Այնուամենայնիվ, ես նրանցից սպասում եմ այնպիսի խաղ, ինչպիսին նրանք ցուցադրեցին Սուպերգավաթի խաղում՝ շեշտը դնելով հակագրոհների վրա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։