«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:
Այս մասին տեղեկությունը հաստատել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Տրենտը ազդրի վնասվածք ունի: Նա չի օգնի նաև Անգլիայի հավաքականին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Տրենտի բացակայությունը կարող է երկարաձգվել մի քանի շաբաթով, գերմանացի մասնագետը դրական պատասխան է տվել: