Թոմաս Տուխելը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին

Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին՝ արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերին։

«Իրականում ես անտարբեր եմ ասեկոսեների նկատմամբ։ Այս պահին ակումբում մնալու շատ պատճառներ ունեմ։ Ես բազմիցս ասել եմ, որ ինձ դուր է գալիս աշխատել այս ակումբում։

Ցավոք սրտի, «Չելսին» հայտնվել է դժվարին իրավիճակում, և այլ ակումբներ կփորձեն դրանից օգուտ քաղել. այդպիսին է աշխարհը: Տեսնենք, թե ինչ կլինի հետո», – ասել է գերմանացին: