«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է Լա Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղից ունեցած իր սպասելիքներով, որտեղ իր թիմը արտագնա խաղում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։
«Ինձ դուր է գալիս խաղալ «Ռեալի» դեմ: «Էլ Կլասիկոն» աշխարհի կարևորագույն հանդիպումն է, քանի որ բոլորը խոսում են այդ խաղի մասին: Հիմա մենք լավ մարզավիճակում ենք, պետք է շարունակենք նույն կերպ խաղալ և հավատալ մեր ուժերի նկատմամբ»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 20-ին Մադրիդում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: