Միկել Օյարսաբալ. «Շատ դժվար է ընդունել իրականությունը, բայց հիմա ես միայն մեկ նպատակ ունեմ՝ ավելի ուժեղ վերադառնալ»

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Օյարսաբալը խոսել է իր վնասվածքի մասին, որի պատճառով նա առնվազն մինչև սեպտեմբեր դուրս է մնացել շարքից:

Ֆուտբոլիստը մարզման ժամանակ պատռել է ծնկի խաչաձև կապանները.

«Եկել է այն պահը, որը ոչ մի ֆուտբոլիստ չի ցանկանում վերապրել։ Շատ դժվար է ընդունել իրականությունը, բայց հիմա ես միայն մեկ նպատակ ունեմ՝ ավելի ուժեղ վերադառնալ»,- գրել է Օյարսաբալը Instagram-ում։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։