Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Մայք Ռիչարդսի կարծիքով, Հարի Մագուայրի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը պետք է լինի Կրիշտիանու Ռոնալդուն։
«Հարի Մագուայրը օգնության կարիք ունի: Կարող է թվալ, թե ես միանում եմ Հարիի հասցեին քննադատությունների հոսքին, բայց դա բացարձակապես այդպես չէ:
Ես պարզապես առաջարկում եմ ավագի թևկապը ժամանակավորապես փոխանցել Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը դժվար թե ազդի Հարիի խաղի վրա։
Իհարկե, Մագուայրը դժվար ժամանակներ է ապրում, սակայն երկրպագուների պահվածքը նման իրավիճակում անընդունելի է», – ասել է անգլիացին: