Մաուրիսիո Պոչետինո. «Ես զգում եմ, որ ՊՍԺ-ն ի զորու է հաղթել Չեմպիոնների Լիգայում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է փարիզյան ակումբում իր հետագա ծրագրերի մասին: Ֆրանսիական գրանդն այս ամիս դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից՝ պարտվելով Մադրիդի «Ռեալին»։

«Մենք պատրաստ ենք պայքարելու, սա մեզ համար հետաքրքիր փորձություն է։ Չեմպիոնների Լիգայում կրկին հաղթելու հավակնորդ լինելու հնարավորությունը հիանալի է:

ՊՍԺ-ին իր նպատակներին հասնելու համար պայքարելու հնարավորություն տալը միշտ մեծ մարտահրավեր է: Եվ այո, մենք զգում ենք, որ ի զորու ենք դա անել։

Կհանդիպենք ակումբի ղեկավարության հետ և կփոխանակենք մտքերով, որպեսզի գտնենք աշխատանքի լավագույն բանաձևը, որոշենք նախագծի ապագան, գաղափարները։

Մենք ամեն ինչ կպարզենք մրցաշրջանի վերջում: Տեսնենք, թե արդյոք կմնա՞մ ակումբում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։