Մասիմիլիանո Ալեգրի. ««Յուվենտուսը» չի պայքարում Սկուդետտոյի համար»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է այս մրցաշրջանում թուրինյան ակումբի գլխավոր նպատակների մասին:

«Ինչպես վերջերս ասաց գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն՝ նվազագույն նպատակը Իտալիայի գավաթի եզրափակիչն է և 4-րդ հորիզոնականը: Մենք վճարել ենք այն դժվարությունների համար, որոնց հանդիպեցինք մրցաշրջանի սկզբում, բայց վերագտանք վստահությունը։

Մինչև ապրիլի 3-ը կայանալիք «Ինտերի» հետ խաղը 3-րդ տեղի համար պայքարելն արդեն մեծ հաջողություն է մեզ համար։ Ճիշտ է, մենք չենք պայքարում Սկուդետտոյի համար, բայց հունվարից ի վեր մենք զգալի առաջընթաց ունենք, և պետք է շարունակենք քայլ առ քայլ առաջ շարժվել»,- ասել է 54-ամյա մասնագետը: