Լիոնել Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Մոնակոյի» դեմ խաղը։

Le Parisien-ի հաղորդմամբ՝ արգենտինացին հարբուխի պատճառով բաց է թողել թիմի այսօրվա մարզումը։

«Մոնակոյի» ու ՊՍԺ-ի միջև հանդիպումը կկայանա վաղը, մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 26 խաղում 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։