Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ խաղին համարյա անհնար է։
Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով, 34-ամյա հարձակվողը բաց է թողել Էլ Կլասիկոյից առաջ կայացած վերջին մարզումը, մկանային անհարմարության պատճառով:
Այսպիսով՝ նա, ամենայն հավանականությամբ չի մասնակցի առաջիկա խաղը:
«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 20-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։