«Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի Խուան Կուադրադոյին

«Յուվենտուսի» ղեկավարությունը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել թիմի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի գործակալի հետ։

Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ կողմերը կքննարկեն գործակցության երկարաձգման հարցը։

Թուրինյան ակումբը 33-ամյա խաղացողին առաջարկում է մինչև 2024 թվականը նախատեսված նոր համաձայնագիր։ Կոլումբիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի 4 միլիոն եվրո:

Կուադրադոյի գործող պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: