Յուլիան Նագելսման. «Հարգում ենք «Վիլյառեալին» և չենք  թերագնահատում նրանց, բայց մենք վստահ ենք մեզ վրա»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները։ Ակումբը կխաղա իսպանական «Վիլյառեալի» հետ։

«Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի հեռուն գնալ: Հարգում ենք «Վիլյառեալին» և չենք  թերագնահատում նրանց։ Բայց մենք վստահ ենք մեզ վրա»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany պարբերականը: