Ֆրենկի դե Յոնգ. «Պատրաստ եմ նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ , ցանկանում եմ այստեղ մնալ երկար տարիներ»

Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր ապագայի մասին.

«Կյանքը Բարսելոնայում հիասքանչ է, ինձ այստեղ դուր է գալիս։ Կարծում եմ, որ ապրելու համար առավել հարմար վայր չկա։

Պատրաստ եմ նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ , ցանկանում եմ այստեղ մնալ երկար տարիներ»,- ասել է կիսապաշտպանը` Ziggo Sport-ին տված հարցազրույցում։

Նիդեռլանդցին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019/20 մրցաշրջանից։