Խոսեպ Գվարդիոլա. «Թրեբլ նվաճելը Անգլիայում հեշտ չէ, բայց դա հնարավոր է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել այս մրցաշրջանում «քաղաքայինների» կողմից տրեբլ նվաճելու շանսերի մասին.

«Եթե «Յունայթեդը» դա արել է մեկ անգամ, ապա մեկ ուրիշը կարող է դա նորից անել:

Մարդիկ ասում էին, որ մենք երբեք չենք կարող մեկ մրցաշրջանում երեք ներքին տիտղոս նվաճել, դա անհնարին էր թվում, բայց մենք դա արեցինք։

Թրեբլ նվաճելը Անգլիայում հեշտ չէ, բայց դա հնարավոր է»,- ասել է կատալան մասնագետը: