Ռուս անվանի մարզիչ Յուրի Սեմինը կիսվել է իր կարծիքով, թե որ ֆուտբոլիստն է ՌՊԼ-ի գլխավոր բացահայտումը 2021/22 մրցաշրջանում։
«Այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումն Էդուարդ Սպերցյանն է։ Տեխնիկապես շատ զարգացած ֆուտբոլիստ, ով արագ առաջ է տանում խաղը: Լեգեոներների հեռանալուց հետո նրա վրա է կառուցվում «Կրասնոդարի» հարձակողական խաղը։
Երկրպագուները գնում են նման ֆուտբոլիստների խաղը դիտելու։ Սպերցյանը շնորհալի խաղացող է՝ լավ տեխնիկայով։ Կարծում եմ, որ նա կկարողանա խաղալ եվրոպական առաջնությունում, բայց հիմա ավելի լավ է մնա ՌՊԼ-ում»,- Սյոմինի խոսքերն է մեջբերում Sport24.ru կայքը: