«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակի և Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման մասին:
«Մենք բնավորություն ցույց տվեցինք, հիանալի հանդիպում էր: Նման դժվարին խաղադաշտում քամբեք իրականացնել…: Այն լավ թիմ է։ Նրանք շատ լավ էին պաշտպանվում, ինչպես և առաջին խաղում։ Մենք հասկացանք, թե երբ պետք է հարձակվենք։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ է, ես ուրախ եմ խաղացողների համար։ Մենք հաղթեցինք շատ բարդ մարզադաշտում։
Մենք լավ շրջան ունենք, վաղուց չենք պարտվում։ Մենք գնում ենք «Բեռնաբեու»: «Ռեալն» ուժեղ է, բայց մենք կպայքարենք»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կատալան մարզիչը: