«Թոթենհեմի» պաշտպան Ջաֆետ Տանգանգան աջ ծնկի վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը վերականգնողական փուլ կանցնի և ակնկալվում է, որ խաղադաշտ կվերադառնա նախամրցաշրջանային հավաքների ժամանակ:
Այս մրցաշրջանում 22-ամյա Տանգանգան «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 19 հանդիպում։