«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, չնայած արգենտինացու մոտ առկա խաղային ճգնաժամին։
«Մեսսին լավագույն մարզավիճակում չէ, սակայն ինձ համար նա լավագույնն է աշխարհում։
Վստահ եմ, որ Լեոն շուտով կրկին կվերադառնա հաղթական ուղի, և մի օր կրկին կհամարվի լավագույնն աշխարհում։ Ինձ համար նա երբեք չի դադարել լավագույնը լինելուց»,- նշել է Ռոնալդինյոն Cuatro-ին տված հարցազրույցում: