«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Օյարսաբալը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով դուրս է մնացել շարքից, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել առավոտյան մարզման ժամանակ: Առաջիկա մի քանի օրվա ընթացքում նա վիրահատության կենթարկվի:
Այսպիսով, 24-ամյա ֆուտբոլիստը չի խաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը և կարող է բաց թողնել Իսպանիայի հաջորդ առաջնության մի քանի ամիս։
2021/22 մրցաշրջանում Օյարսաբալը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 15 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։