Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ. ««Բարսելոնան» ի զորու է հասնել Եվրոպա Լիգայի եզրափակիչ և հաղթել այնտեղ»

«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու, ինչպես նաև «Ռեալի» դեմ Լա Լիգայի հանդիպման մասին:

«Ես քրտնաջան աշխատում եմ։ Ես երջանիկ եմ այստեղ, և դա ամենակարևորն է։ Երբ քեզ լավ ես զգում, պետք է ամեն ինչ անես թիմին օգնելու համար:

Կարծում եմ, որ մենք պետք է այսպես շարունակենք։ «Բարսան» ի զորու է հասնել եզրափակիչ և հաղթել այնտեղ: Երբ ինտենսիվ ենք գործում, հաղթանակի շատ հնարավորություններ ենք ստանում։

Ինձ սպասվում է իմ առաջին «Կլասիկոն»: Տեսնենք, թե ինչ է դա: Ես երջանիկ եմ և ցանկանում եմ խաղալ այդ հանդիպմանը»,- ասել է «կապտանռնագույնների» հարձակվողը «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակից (2:1) հետո: