Պեպ Գվարդիոլա. «Սիմեոնոյի թիմը կարողանում է ֆենոմենալ խաղ ցուցադրել, խաղալով պաշտպանությունից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղերից ունեցած սպասելիքներով։

Թիմերը կխաղան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում։

«Նրանք դուրս եկան շատ բարդ խմբից, որտեղ ընդգրկված էին «Լիվերպուլը», «Պորտուն» և «Միլանը»:

Նրանք 180 րոպե «Մանչեսթեր Յունայթեդից» ավելի լավ խաղացին, Մադրիդում թիմը անհավանական խաղ ցուցադրեց, հատկապես առաջին խաղակեսում։

«Ատլետիկոյի» հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք կարողանում են դժվարեցնել մրցակցի կյանքը:

Սիմեոնոյի թիմը կարողանում է ֆենոմենալ խաղ ցուցադրել, խաղալով պաշտպանությունից»,- ասել է Պեպը: