«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի մի քանի շաբաթ

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով։ Այս մասին տեղեկացրել է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

23-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրի ետին մակերեսը։ Պաշտպանն Անգլիայի հավաքականին չի կարողանա օգնել Շվեյցարիայի (մարտի 26) և Կոտ դ’Իվուարի (մարտի 29) դեմ խաղերում։

Ինչ վերաբերում է ակումբային մրցելույթներին, ապա Ալեքսանդր-Առնոլդը հաստատ չի խաղա «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում, ինչպես նաև ռիսկի է դիմում բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը (ապրիլի 10):