«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունից (0:3) հետո արձագանքել է թիմի՝ մրցաշարից դուրս մնալուն:
34-ամյա ֆուտբոլիստը խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով։
«Կարիերայիս ընթացքում առաջին անգամ դրսից նման հանդիպում վերապրեցի և չկարողացա խաղադաշտում լինել: Ուստի ես հասկանում եմ, թե ինչ են զգում մեր երկրպագուները նման երեկոների ժամանակ, և ուզում եմ ներողություն խնդրել բոլորից. դա միակ բանն է, որ կարելի է անել հիմա։
Այնուամենայնիվ, մենք պետք է այս հիասթափությունը վերածենք զայրույթի՝ մնացած հանդիպումներում մեզ դրսևորելու և խնդիրները լուծելու համար»,- գրել է Բոնուչչին Instagram-ի իր էջում: