«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է չհեռանալ թիմից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, պնդում է AS-ը։
Պորտուգալացու համաձայնագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Չնայած ավելի վաղ մամուլում տարածված լուրերին, թե Կրիշտիանուն դժգոհ է թիմի արդյունքներից և խաղից, հարձակվողը չի պատրաստվում հեռանալ «Օլդ Թրաֆորդից»:
Ռոնալդուն կարծում է, որ մանչեսթերյան ակումբը կկարողանա մրցաշրջանի վերջում հրավիրել բարձրակարգ մարզչի և ուժեղացնել կազմը տրանսֆերային պատուհանի ժամանակ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում լրջորեն պայքարի տիտղոսների համար: