Իտալական «Ռոման» այսօր ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Վիտեսի» հետ:
Նախախաղային ասուլիսի ընթացքում «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը որակազրկման պատճառով բաց է թողել Ա Սերիայի շրջանակում «Ուդինեզեի» դեմ կայացած նախորդ տուրի խաղը:
«Չգիտեմ՝ Մխիթարյանի բացակայությու՞նն է եղել «Ուդինեզեի» դեմ խաղում մեր խնդիրների միակ պատճառը, թե՞ ոչ։
Բոլոր ֆուտբոլիստները տարբեր են, բայց Մխիթարյանը մեզ համար կարևոր է, սակայն չեմ կարող ասել, որ նրա բացակայությունն է պատճառը, որ մենք չհաղթեցինք»,- Ժոզեի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը: