Խավիեր Տեբասը խոսել է Կիլիան Մբապպեի և Էրլինգ Հոլանդի տրանսֆերների մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի, ինչպես նաև «Բորուսիայի» հարձակվող  Էրլինգ Հոլանդի ապագայի մասին իր կարծիքով։

Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ ֆուտբոլիստների համար պայքարում են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։

«Բարսելոնայում տիրող իրավիճակի լույսի ներքո Հոլանդի հետ պայմանագիր կնքելը շատ դժվար կլինի: Բայց, միգուցե, ստացվի։

Մբապպեն հաստատ չի մնա ՊՍԺ-ում. Սխալ է, որ նա դեռ չի ասել, թե որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում, բայց նա չի մնա ակումբում։ Ես համոզված եմ դրանում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում As.com-ը։