EUROPA LEAGUE. 4 ֆուտբոլիստ հավակնում է դառնալ շաբաթվա լավագույնը (լուսանկար)

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպա Լիգայի՝ շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին։

Ցանկում ընդգրկվել է 4 ֆուտբոլիստ՝ Տոմաս Սոուչեկը («Վեսթ Հեմ»), Մերիխ Դեմիրալը («Ատալանտա»), Պեդրին («Բարսելոնա») և Աբել Ռուիսը («Բրագա»):

Հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկությամբ: