CONFERENCE LEAGUE. Հայտնի դարձան 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, կայացան Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Նրանց արդյունքներով որոշվեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։

«Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա), «Ֆեյենորդ», ՊՍՎ (երկուսն էլ Հոլանդիա), «Լեսթեր» (Անգլիա), «Մարսել» (Ֆրանսիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ռոմա» (Իտալիա) և «Սլավիա» (Չեխիա):

Մրցաշարի 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 18-ին։ Այս փուլի խաղերը կանցկացվեն ապրիլի 7-ին և 14-ին։