«Բավարիայի» պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն կարանտինի մեջ է, սակայն իրեն լավ է զգում։

Նախօրեին հայտնի էր դարձել «Բավարիայի» մեկ այլ պաշտպան Նիկլաս Զյուլեի վնասվածքի մասին, ում մոտ ախտորոշվել էր ծնկատակի ջլի ձգվածություն:

Իր հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի մարտի 19-ին՝ սեփական հարկի տակ՝ «Ունիոնի» հետ։