Սերժինյո Դեստը և Ժերար Պիկեն վնասվածք են ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի խաղից առաջ։
«Բարսելոնայի» աջ եզրային պաշտպանը Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի «Գալաթասարայի» դեմ պատասխան խաղի (2:1) 56-րդ րոպեին փոխարինվեց։ Ինչպես հայտնում է As-ը՝ ամերիկացի ֆուտբոլիստը վնասել է ազդրի ետին մակերեսի մկանները։ Նշվում է, որ 21-ամյա խաղացողը մի քանի շաբաթով դուրս կմնա շարքից:
Այսպիսով, նրա մասնակցությունը Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ հանդիպմանը գործնականում բացառված է։
Ինչ վերաբերում է Պիկեին, ապա 35-ամյա կենտրոնական պաշտպանը խաղադաշտը լքեց 81-րդ րոպեին՝ մկանային վնասվածքի պատճառով։ Ներկայումս նրա մասնակցությունը «Կլասիկոյին» հարցականի տակ է։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մարտի 20-ին կմրցի «Ռեալի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։