«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիլի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1): Առաջին հանդիպումն ավարտվել է լոնդոնցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Շատ հաճելի է, որ այստեղ այդքան շատ երկրպագուներ աջակցեցին թիմին, դա հիանալի է: Քառորդ եզրափակիչը մեծ քայլ է: Մենք ցուցաբերել ենք տոկունություն և մենթալիտետ՝ հաղթահարելով դժվարությունները։
«Չելսին» ունի մշակույթ, որը հիմնված է ամենօրյա աշխատանքի վրա: Առաջին օրվանից այստեղ ես տեսա այն մենթալիտետը, որտեղ ֆուտբոլն առաջին տեղում է: Բոլորն իրենց լավագույն որակներն են դրսևորում և կենտրոնանում են ֆուտբոլի վրա»,- գերմանացի մարզչին է ցիտում BBC-ն: