«Ցանկանում եմ, որ դառնանք այն թիմը, որի հետ ոչ ոք չի ցանկանա մրցել։ Կփորձենք հենց այդ դերում լինել ՉԼ-ի քառորդ եզրափակիչում։
Բարդ մրցակցի դերում անընդհատ մնալը մեծ հաջողություն է։
Դրա համար ենք պայքարում աշխարհի, թերևս, ամենաբարդ լիգայում։
Դա մեզ մոտ առաջացնում է առավելագույնին ձգտելու և անընդհատ կատարելագործվելու ցանկություն։
Տեսնենք՝ ինչ կլինի»,- Տուխելի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։