Սերխիո Ռամոսը ցանկանում է վերադառնալ Իսպանիա

Պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է այս ամռանը հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է Fishajes-ը: Նա իր մտադրության մասին արդեն հայտնել է փարիզյան ակումբի ղեկավարությանը։

35-ամյա խաղացողը չի պատրաստվում ավարտել կարիերան և ցանկանում է այն շարունակել հայրենիքում: Պաշտպանի համար առաջնային տարբերակը «Սևիլիա» վերադառնալն է, որտեղ նա սկսել է կարիերան։

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը նախորդ ամռանն է Մադրիդի «Ռեալից» անվճար տրանսֆերով միացել ՊՍԺ-ին: Դրանից հետո նա առողջական խնդիրների պատճառով ընդամենը 5 խաղ է անցկացրել թիմի կազմում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լոս Անջելես Գելեքսին» կապ է հաստատել Ռամոսի շրջապատի հետ, ում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է հաջորդ տարի: