Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Ես կցանկանայի, որ Դեմբելեն մնար թիմում ևս մեկ-երկու տարի»

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հույս ունի, որ Ուսման Դեմբելեն կմնա «Բարսելոնայում».

«Մենք Ուսմանի հետ խոսել ենք ապագայի մասին, բայց նա անձամբ որոշում կկայացնի։ Ես կցանկանայի, որ նա մնար թիմում ևս մեկ-երկու տարի։ Ես ուրախ եմ խաղալ նրա կողքին։

Այն պահից, երբ ես տեղափոխվեցի ակումբ, Դեմբելեն սկսեց օգնել ինձ։ Ես կասկած չունեմ, որ նա ֆենոմեն է քանի որ  ճանաչում եմ նրան երկար տարիներ»,- ասել է «Բլաուգրանայի» հարձակվողը: