Կարիմ Բենզեման դեռ հնարավորություն ունի խաղալ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղում:
Այսօր Մադրիդի «Ռեալի» հարձակվողը կրկին բաց է թողել ընդհանուր խմբի մարզումները, սակայն անհատական մարզումներ է անցկացրել մարզասրահում։
Վաղը ֆրանսիացին հետազոտություն կանցնի, որից հետո կորոշվի՝ կմասնակցի Կարիմը խաղին թե ոչ։ Ըստ Marca-ի՝ ֆրանսիացին դեռ շանսեր ունի խաղալ սկզբունքային մրցակցի դեմ։
Մադրիդի «Ռեալը» մարտի 20-ին կընդունի «Բարսելոնային»: Սկիզբը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։