Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան:
«Սիրելի՜ ընկերներ և երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացել, որ ստացած վնասվածքների արդյունքում դադարեցնում եմ իմ ֆուտբային կարիերան:
Ցանկանում եմ նշել, որ ինձ համար միշտ հաճելի է եղել խաղալ մեր ազգային հավաքականում, որի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարզիչներին, որոնց շնորհիվ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ՝ հանձինս Գրիշա Աբրահամյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի և Վարդան Մինասյանի։
Ինչպես նաև շնորհակալ եմ իմ խաղընկերներին և բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ, և մեր հավաքականին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ֆուտբոլի Ֆեդերացիային մշտապես իմ կողքին լինելու և աջակցելու համար»,- գրել է Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Կառլեն Մկրտչյանն իր նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 2-ին՝ Մալթայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Հավաքականի կազմում նա մասնակցել է 56 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ: