«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը զգալիորեն կկրճատվեն, եթե նրանք չնվաճեն Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։
Ակումբի շատ ֆուտբոլիստների պայմանագրերում նման կետ կա, հայտնում է The Athletic-ը։
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստների մի մասի համար աշխատավարձը չի փոխվի մասնավորապես, խոսքը վերաբերում է կիսապաշտպաններ Պոլ Պոգբային և Բրունո Ֆերնանդեշին: