Ռոման Աբրամովիչի մասին իր կարծիքն է հայտնել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: Հենց իտալացի մասնագետն էր մարզում թիմը, երբ ռուս գործարարը ձեռք բերեց լոնդոնյան ակումբը։
«Նա (Աբրամովիչը) երիտասարդ էր և եռանդուն: Նա ասես երեխա լիներ խաղահրապարակում: Աբրամովիչը շատ էր հետաքրքրվում ամեն ինչով և հաճախ էր ներկա լինում հանդիպումներին։
Նա գնեց «Չելսին», քանի որ մրցաշրջանի վերջին օրը՝ գերազանցելով «Լիվերպուլին», մենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեցինք։ Եթե մենք չհասնեինք այդ նպատակին, ապա «ազնվականների» պատմությունն այլ կլիներ»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Marca-ն։