Հանս-Դիտեր Ֆլիկ. «Գերմանիայի հավաքականի նպատակն ԱԱ-2022-ում հաղթանակն է»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն իր գոհունակությունն է հայտնել վերջին մի քանի ամիսների ընթացքում ազգային հավաքականի առաջընթացից: 57-ամյա մասնագետի խոսքով՝ Բունդեսթիմը նպատակ ունի հաղթել 2022 թվականի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում։

«Հաճելի է տեսնել, թե ինչպես են խաղացողները հաղթահարում արգելքները, որքան լավ են բոլորը կատարում հրահանգները: Լավատեսության ոգին զգացվում է։ Բոլորը ցանկանում են լինել Քաթարում։ Բոլորը ցանկանում են աշխարհի չեմպիոն դառնալ: Սա է մեր մեծ նպատակը»,- ​​Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sueddeutsche.de-ն:

Մարտի 18-ին Գերմանիայի հավաքականը կհրապարակի Իսրայելի և Հոլանդիայի դեմ առաջիկա ընկերական խաղերի համար հայտացուցակը։