«Բավարիայի» նախագահը խոսել է Մյուլլերի, Նոյերի և Լևանդովսկու հետ բանակցությունների մասին

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է ակումբի 3 առաջատարներ Ռոբերտ Լևանդովսկու, Մանուել Նոյերի և Թոմաս Մյուլլերի պայմանագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք հանգիստ բանակցում ենք նրանց՝ Լևանդովսկու, Նոյերի, Մյուլլերի հետ։ Մենք դեռ բավական ժամանակ ունենք, մեր խաղացողները դա գիտեն։ Լևանդովսկին գիտի, որ մենք շատ ենք գնահատում իրեն»,- ասել է Հայները Kicker-ին տված հարցազրույցում։

Հավելենք, որոր Մյուլլերի, Լևանդովսկու և Նոյերի պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը։