«Ատլետիկո Մինեյրուն» երկարաձգել է պայմանագիրը թիմի հարձակվող Հալկի հետ։
35-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ատլետիկո Մինեյրուն» Հալկի հետ դարձավ Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց երկրի գավաթը և Սուպերգավաթը։