«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին իր կարծիքով։
«Երբ ես առաջին անգամ տեսա նրան, ասացի ֆրանսիական հեռուստատեսությամբ. «Կիլիանը նմանություններ ունի Պելեի հետ»: Տեխնիկապես նա մի փոքր գերազանցում է Էրլինգ Հալանդին: Մբապպեն ունի երևակայություն, այլ ոչ միայն արագություն: Նա ունի ինտելեկտ, լավ տեխնիկական հմտություն, ճկունություն, խաղն արագ վերլուծելու ունակություն: Կիլիանը նաև ազատ է հոգով, նա բացառիկ է»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: